Արդ մինչև ցայս վայրս, բազմաջան և աշխատաւոր քննութեամբ գտեալ գրեցաք, ի ժամանակական գրեալս. հարիւրից ամացն։ զորս բազում ժամանակաց հետաքննեալ հասու եղաք, ընդ այնքանեաց տեսողացն և լսօղացն՝ որք էին ի հին ամաց ծնեալք, և ընթերցողք առաջին պատմագրացն։ որք ականատեսք էին լեալք ամենայն եղելոցն։ և նեղոթեանս այսոցիկ՝ զոր վասն մեղաց կրեաց տունն հայոց։ և է ահաւոր քան զայս՝ դառնաշունչ կատարած յետին ժամանակիս, որ զմտաւ ունիմ գրել և թողուլ իմացումն յապագայից եղբարց։ 
Իսկ ի լինել թվականութեանս հայոց ՇԲ ամ։ եղև ահաւոր նշան և սոսկալի, և կատարած մեծի բարկութեան երևեալ ի մեծ քաղաքն անտիոք, զոր ի ներքոյ արեգականն գործեցաւ այս սքանչելիս, որ էր տեսօղացն ահաւոր և հրաշալի։ Եւ եղև այս նշանս՝ ահ և դողումն ամենայն հաւատացելոց քրիստոսի։ զորս այժմ մեծասաստ սպառնալեօք յայտնեաց աստուած զդատաստանս իւր զահաւոր։ Եւ իշխանն յետ հաւատին թողլոյ, եղև հակառակ մեծ ազգին ասորոց։ և յայնժամ մատնեցան ասորիքն ի մեծ նեղութեան։ վասն զի սկսան հաւատոյ քննութիւն առնել հանապազօր։ և եղեն լերբ ազգն հոռոմոց, որ զգործեցեալն ո՜չ գիտէին։ վասն զի քրիստոսական աւետարանն հրով այրել հրամայեաց պատրիարգն։ և եղև յորժամ ի հուրն դրին զաւետարանն աստուծոյ, ձայն ելանէր աւետարանէն՝ և բարձրացեալ ի կրակէն ի դուս ելանէր։ 
